Գվադելուպայի ներկայացուցիչ. Մենք ուս ուսի կանգնած ենք Ադրբեջանի հետ՝ արդարության որոնման գործում
 Գվադելուպայի ներկայացուցիչ.  Մենք ուս ուսի կանգնած ենք Ադրբեջանի հետ՝ արդարության որոնման գործում
11:18     25 06 2025    
Ֆրանսիան անմիջական պատասխանատվություն է կրում Գվադելուպայի գաղութային ստրկացման համար, որը խորը հետք է թողել այս կարիբյան կղզու պատմության վրա։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ «Գվադելուպայի ապագաղութացում. մարտահրավերներ և հեռանկարներ» միջազգային համաժողովում հայտարարել է՝ Գվադելուպայի ապագաղութացման միջազգային ճակատի քարտուղար Խոսե Մարտեն Ժան-Պիեռը։

«Գաղութային ճնշումները անասանելի տառապանքների պատճառ են դարձել բնիկ բնակչության համար։ Մեր բնական պաշարները անողոք կերպով խլեցին մեզանից, թափվեց անմեղ արյան ծով, հազարավոր մարդիկ զոհվեցին։ Շատերը չկարողացան գոյատևել այն անմարդկային պայմաններում, որոնցում մենք ստիպված էինք գոյատևել։ Այնուամենայնիվ, նույնիսկ ամենամռայլ ժամանակներում մեր կանայք և երեխաները շարունակեցին պայքարել անհավանական հպարտությամբ. նրանց քաջությունը դարձավ մեր գլխավոր զենքը՝ ճնշողներին դիմադրելու գործում», - ընդգծել է Ժան-Պիեռը։

Ապագաղութացման միջազգային ճակատի ներկայացուցիչը մասնավորապես ընդգծել է, որ Գվադելուպայի ժողովուրդը վճռականորեն դեմ է գաղութային քաղաքականության շարունակմանը ժամանակակից աշխարհում։

«Մենք ուս ուսի կանգնած ենք Ադրբեջանի կողքին՝ արդարության որոնման գործում։ Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում Բաքվի նախաձեռնող խմբին և Ադրբեջանի ողջ ժողովրդին՝ մեր պայքարում նրանց համերաշխության համար», - եզրափակել է Ժոզե Մարտին Ժան-Պիեռը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գվադելուպա   Ադրբեջան  


Լրահոս