Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի դեսպանատան կայքին։
«Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս միջոցառման անցկացման կապակցությամբ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, իսկ դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը և վճռական դժգոհությունն արտացոլող նամակ է հասցեագրել Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևին։ Սրան զուգահեռ Եկատերինբուրգում գործող Ադրբեջան-Ուրալ հասարակական ազգային-մշակութային կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին դիմումներ է հղել քաղաքի համապատասխան վարչական մարմիններին։
Ռուսաստանյան կողմի ուշադրությանն է ներկայացվել, որ «նման սադրիչ բնույթի միջոցառման կազմակերպումը և դրան Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահի հյուրի կարգավիճակում մասնակցելն անընդունելի է, Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի այս քայլն անջատողականություն է քարոզում, հիմնովին հակասում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև վնասում երկկողմ համագործակցությանը», - ասվում է հաղորդագրության մեջ։