Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Politico-ի հարցերին: «Լաչինի ճանապարհը բաց է»
  Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Politico-ի հարցերին: «Լաչինի ճանապարհը բաց է»
16:32     23 08 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Politico-ին ասել է, որ «Լաչինի ճանապարհը բաց է»։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Politico-ի հոդվածին։

Նա ասել է, որ իր կառավարությունը ցանկանում է, որ օգնությունը տրամադրվի ոչ միայն Լաչինի միջանցքով Հայաստանից, այլև ադրբեջանական Աղդամ քաղաքով, քանի որ այն «պատմականորեն կապում է Ղարաբաղը Ադրբեջանի մնացած մասի հետ» և «ավելի քիչ ծախսատար և հարմարավետ է»:

«Ինչո՞ւ են հայերը հրաժարվում օգտվել Աղդամի ճանապարհից. – հարցրել է Հաջիևը: «Որովհետև նրանք չեն ձգտում վերաինտեգրման, նրանք պարզապես ձգտում են անջատողականության, իրեդենտիզմի և ցանկանում են պահպանել իրենց անօրինական խամաճիկային ռեժիմը Ադրբեջանի տարածքում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս