Իլհամ Ալիև. Ադրբեջանը և Ուզբեկստանը հարաբերությունները բարձրացրել են ամենաբարձր մակարդակի
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը և Ուզբեկստանը հարաբերությունները բարձրացրել են ամենաբարձր մակարդակի
11:37     23 08 2023    
Այսօր հանդիպումների և բանակցությունների շրջանակներում մենք էապես որոշել ենք մեր հարաբերությունների հետագա զարգացումը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արդեն իսկ ձեռք բերված արդյունքները ցույց են տալիս, որ երկու երկրները ճիշտ ուղու վրա են։

«Այն, ինչ այսօր մեզ զեկուցեցին պատվիրակությունների անդամները, մեր առաջիկա ակնկալիքների վերաբերյալ, կարծում եմ, երկու-երեք տարվա ընթացքում, վկայում է այն մասին, որ մենք մեր երկրների հարաբերությունները բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակի։ Եվ պատահական չէ, որ այսօր ստորագրված փաստաթղթերից մեկը Բարձրագույն միջպետական խորհրդի ստեղծման մասին է։ Սա հարաբերությունների բարձր մակարդակ է և մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունների ցուցիչ, վկայում է, որ օրակարգը բավականին ընդարձակ է»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս