Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը։
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն այժմ պատրաստվում է այնպիսի սադրիչ միակողմանի քայլերի, ինչպիսին է Գաֆանի օդանավակայանի բացումը. «Հայաստանը չունի համաձայնություն Ադրբեջանի հետ Գաֆանի օդանավակայանի հարցում: Պետք է նշել նաև մեկ պահ: Գաֆանի օդանավակայանը գործել է նաև խորհրդային տարիներին։ Սակայն այն ժամանակ, փաստորեն սահմաններ չկային, քանի որ բոլոր հանրապետությունները մեկ տարածության մաս էին կազմում։ Իսկ հիմա Ադրբեջանը անկախ, ինքնիշխան պետություն է»։