Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Մեծ Բրիտանիայում բնակվող ադրբեջանցիների համակարգող խորհրդի կողմից կազմակերպված ակցիան ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քաղաքական, ռազմական և տեղեկատվական մանիպուլյացիայի գործիք դարձնելու Հայաստանի փորձի դեմ։
Ցուցարարները, ձեռքներին ադրբեջանական դրոշներ, վանկարկել են «Պահանջում ենք արդարություն՝ Ղարաբաղի էկոլոգիայի ոչնչացման համար», «Պահանջում ենք արդարադատություն՝ ականների զոհերի համար», «Պահանջում ենք արդարություն՝ Հայաստանում պահվող ադրբեջանցի պատանդների համար», «Վերջ տվեք Հայաստանի էկոլոգիական տեռորին», «Հայկական ականները սպանում են խաղաղ բնակիչներին» և այլ կարգախոսեր։