Պետկոմիտե. մինչև տարեվերջ նախատեսվում է նախկին ներքին տեղահանված մոտ 2000 ընտանիքի վերադարձը իրենց հողեր
  Պետկոմիտե.  մինչև տարեվերջ նախատեսվում է նախկին ներքին տեղահանված մոտ 2000 ընտանիքի վերադարձը իրենց հողեր
13:32     18 08 2023    
Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է նախկին ներքին տեղահանվածների 2000 ընտանիք, այսինքն՝ մոտ 10 000 մարդ վերաբնակեցնել հայրենի հողերում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը՝ առաջին 23 ընտանիքներին Ֆիզուլի ճանապարհելու արարողության ժամանակ:

«Այսօր մենք արդեն առաջին ընտանիքներին ենք ուղարկում հայրենի Ֆիզուլի, մեր երկրի, Ղարաբաղի ամենամեծ, ամենահին, հմայիչ անկյուններից մեկը: Այս իրադարձության կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Ֆիզուլիի բոլոր բնակիչներին, ղարաբաղցիներին, նախկին ներքին տեղահանվածներին, մեր ժողովրդին:

Այսօր «Գոբու» բնակելի համալիրից դուրս է գալիս 23 ընտանիքից՝ 90 հոգուց բաղկացած առաջին քարավանը։ Նրանք իրենց տներ են վերադառնում պետության ղեկավարի կողմից հաստատված «Ադրբեջանի ազատագրված տարածքներ մեծ վերադարձի առաջին պետական ծրագրի» շրջանակներում, ընդգծել է Հուսեյնովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Պետկոմիտե   Վերադարձ  


Լրահոս