Հաջիզադեն՝ Օսմանիին. Ադրբեջանի սահմանով անցումը հստակ կանոնակարգված է
  Հաջիզադեն՝ Օսմանիին.  Ադրբեջանի սահմանով անցումը հստակ կանոնակարգված է
13:04     17 08 2023    
Ամեն օր Ադրբեջանում բնակվող տասնյակ հայեր երկու ուղղություններով անցնում են Լաչինի սահմանային անցակետով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին X սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցչին կուղարկի ծանոթանալու Լաչինի ճանապարհին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Ինչ վերաբերում է տարածաշրջան մատակարարումների մեծ ծավալներին, ապա այդ նպատակով Ադրբեջանը տրամադրել է Աղդամ-Խանքենդի ճանապարհը, որը կարող էր օգտագործվել, եթե հայերը 10 օր առաջ չխախտեին պայմանավորվածությունները»,- գրել է նա։

Այխան Հաջիզադեն ընդգծել է նաև, որ, ինչպես ցանկացած երկրում, Ադրբեջանում էլ սահմանով անցումը հստակ կանոնակարգված է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս