Ջեյհուն Բայրամով. Հայաստանը շարունակում է մանիպուլյացիաները կապված իբր տարածաշրջանում ստեղծված «լարված հումանիտար իրավիճակի» հետ
  Ջեյհուն Բայրամով.  Հայաստանը շարունակում է մանիպուլյացիաները կապված իբր տարածաշրջանում ստեղծված «լարված հումանիտար իրավիճակի» հետ
13:11     16 08 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների ակտիվացումը, ինչը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, լուրջ հարված է հասցրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Շարունակելով շահարկել իբր տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակը» և «շրջափակումը»՝ Լաչինի ճանապարհի և այլ այլընտրանքային ուղիների օգտագործման հետ կապված հարցերի լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելու փոխարեն՝ Հայաստանը խոչընդոտում է խաղաղ գործընթացին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս