Հիքմեթ Հաջիև. Հայտնաբերվել է անհետ կորած ադրբեջանցիների ևս մեկ զանգվածային գերեզման
  Հիքմեթ Հաջիև. Հայտնաբերվել է անհետ կորած ադրբեջանցիների ևս մեկ զանգվածային գերեզման
19:26     15 08 2023    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում հրապարակել է Շուշայում հայտնաբերված զանգվածային թաղման վայրի լուսանկարները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնականի սոցցանցի էջին:

«4000 անհետ կորած ադրբեջանցիների ևս մեկ զանգվածային գերեզման է հայտնաբերվել Շուշայի բանտի մոտ, որտեղ պահվում էին քաղաքացիական անձիք և ռազմագերիներ, որոնց դաժան վերաբերմունքի են ենթարկել, խոշտանգել, սպանել և թաղել զանգվածային գերեզմաններում։ Հայաստանը հրաժարվում է մանրամասն տեղեկատվություն տրամադրել զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին՝ պատասխանատվությունից խուսափելու համար»,- գրել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս