Ֆրանսիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական մրցակցության տարածության
 Ֆրանսիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական մրցակցության տարածության
19:14     10 08 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է Ֆրանսիայի մի շարք քաղաքներից և շրջաններից հավաքված «օգնությամբ» բեռնատարի միանալը ավտոշարասյունին, որը Հայաստանը ցանկանում է ուղարկել Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու՝ «մարդասիրական բեռի» անվան տակ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։ «Ֆրանսիան, որտեղ մոլեգնում են իսլամաֆոբիան և ադրբեջանաֆոբիան, և որը վերջերս մեկը մյուսի հետևից ջախջախիչ պարտություններ է կրում աֆրիկյան մայրցամաքում, այժմ ցանկանում է սրել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում, այն վերածել աշխարհաքաղաքական մրցակցության տարածության։

Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Ֆրանսիայի քաղաքներին և շրջաններին զերծ մնալ նման էժանագին և անհեթեթ գործողություններից, երկակի ստանդարտների քաղաքականությունից, ինչը վիրավորանք է միջազգային ողջ իրավունքի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս