ԱԳՆ-ից
Zinvor.info-յին հայտնել են, որ Ջեյհուն Բայրամովը խորին ցավակցություն է հայտնել՝ սողանքի արդյունքում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին, տուժածներին մաղթել է ապաքինում։ Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում անհետ կորածները կգտնվեն։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ Վրաստանի կողքին և պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել՝ փրկարարական աշխատանքների իրականացման և տարերային աղետի հետևանքների վերացման գործում։
Իլյա Դարչիաշվիլին երախտագիտություն է հայտնել համերաշխության և աջակցության համար։