Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով ադրբեջանա-հայկական բանակցություններում Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդական դերը։
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
«Այն ժամանակ մենք սկսեցինք տեսնել ԱՄՆ-ի և Եվրոպայի ավելի ակտիվ ներգրավվածությունը: Իրականում մեզ համար մեծ տարբերություն չկա, թե ով է ղեկավարելու գործընթացը, ով ինչ-որ չափով «մոնոպոլիզացնելու» է բանակցային գործընթացը։ Կարևոր է արդյունքի հասնելը»,- ընդգծել է նախագահը։