Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ Հայաստանի հետ բանակցությունները։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նա կարծում է, որ ԵՄ միջնորդությունը կարող է լավագույնը լինել, քանի որ նրանց հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխադարձ շահերի վրա։
«Այնպես որ, այժմ այս նախաձեռնությունը վերածվում է երկխոսության շատ ակտիվ ձևի՝ շնորհիվ մեր հանդիպումների ոչ միայն Բրյուսելում, այլ նաև, օրինակ, Եվրոպական խաղաղության նախաձեռնության նիստերի հարթակներում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել Քիշնևում։ Սա կարևոր եմ համարում, քանի որ մենք թույլ չենք տալիս, որ իրավիճակը լճանա։ Որովհետև լճացման դեպքում մենք ապահովագրված չենք լինի որևէ վտանգավոր սցենարից»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։