Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակին։
«Ապրիլի 23-ին սահմանային անցակետը ստեղծելուց ի վեր, Ղարաբաղի ավելի քան երկու հազար բնակիչ առանց որևէ խնդրի անցել է Հայաստան և վերադարձել»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով՝ հունիսի 15-ին Հայաստանը հերթական ռազմական սադրանք է իրականացրել և վիրավորել ադրբեջանցի սահմանապահներից մեկին։ «Իսկ ճանապարհը ժամանակավորապես փակվել է հետաքննության անցկացման համար։ Բայց այն կրկին բաց է։ Կարմիր Խաչը կրկին սկսել է այնտեղով դեղորայք տեղափոխել և տարհանել Հայաստանում բուժման կարիք ունեցող հիվանդներին։ Բայց, ցավոք, Կարմիր Խաչի բեռնատարները ստուգելիս դրանցում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել՝ ծխախոտ, այֆոն, բենզին։ Կոմիտեն խոստովանել է դա։ Մեզ հետ շփվելիս նրանք ասացին, որ իրենք ոչ մի պատասխանատվություն չեն կրում... Բայց այդ բեռնատարների վրա [ԿԽՄԿ] տարբերանշաններն էին, վարորդների համազգեստի վրա նույնպես նրանց տարբերանշաններն էին»,- ասել է Իլհամ Ալիևը։