Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։
Նախարարն ընդգծել է, որ թուրքական ռազմական արդյունաբերությունը զարգանում է արագացված տեմպերով. «Մեզ ուրախացնում է այս զարգացումը։ Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայի ռազմական արդյունաբերության նկատմամբ։ Արդեն ստորագրվել են բազմաթիվ երկկողմ համաձայնագրեր։ Միաժամանակ մենք համատեղ բազմաթիվ նախագծեր ենք իրականացնում»։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն գտնվում է Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում անցկացվող IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսին։