Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 21-ին «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» թեմայով Շուշայի գլոբալ մեդիա ֆորումում իր ելույթի ժամանակ։
«Սակայն այսօր Ղարաբաղում «իշխանությունը» պահող խունտան իրեն անվանում է «նախագահ», հետո «պատգամավոր», կամ «նախարար»։ Սա ծիծաղ է առաջացնում»,- ասել է պետության ղեկավարը՝ նշելով, որ ներկայումս նրանք պատանդ են պահում այնտեղ ապրող հայերին։ Հիշեցնելով, որ Ղարաբաղում հայերի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար հատուկ ներկայացուցիչ է նշանակվել՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ նրանք կտրականապես հրաժարվել են դրանից։