Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 21-ին «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» թեմայով Շուշայի գլոբալ մեդիա ֆորումում իր ելույթի ժամանակ։
Նշելով, որ այստեղ բարի կամք է դրսևորվելու, ինչպես Ադրբեջանի այլ հարցերում, նախագահն ասել է. «Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է։ Սրանում է մեր հարստությունն ու ուժը: Տարբեր էթնիկ խմբերի, Ադրբեջանում ապրող բոլոր խմբերի ներկայացուցիչներ ունեն նույն իրավունքները, նույն պարտականությունները, և նրանց անվտանգությունը պաշտպանված է հավասար մակարդակով։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ էթնիկ խումբ բացառություն կազմի և առավելություն ունենա մյուսների նկատմամբ: Ես սա չեմ հասկանում։ Այսինքն, սա է մեր մոտեցումը: Մենք դեռ հույս ունենք, որ Խանքենդիում ապրող ողջամիտ մարդիկ կհասկանան, որ նման մոտեցումն անհեռանկար է»։