Իլհամ Ալիևը՝ Շուշայի ֆորումում: Երբ միջազգային իրավունքը չի գործում, խաղաղության երաշխիքը միայն ուժն է
  Իլհամ Ալիևը՝ Շուշայի ֆորումում: Երբ միջազգային իրավունքը չի գործում, խաղաղության երաշխիքը միայն ուժն է
16:44     21 07 2023    
Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Այդ նպատակով ղարաբաղյան պատերազմն ավարտվելուն պես մենք ցույց տվեցինք մեր մեծ Հաղթանակը և անմիջապես սկսեցինք խորը բարեփոխումներ իրականացնել պաշտպանության ոլորտում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 21-ին «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» թեմայով Շուշայի գլոբալ մեդիա ֆորումում իր ելույթի ժամանակ։

Նշելով, որ ադրբեջանական բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ, երկրի ղեկավարն ասել է. «Իհարկե, դա անհրաժեշտ է, և դա բխում է մեր պատմությունից։ Մենք տեսնում ենք, որ այսօր միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են։ Մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի, մենք երկար տարիներ ենթարկվել ենք նման մոտեցման»։

Հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերման վերաբերյալ, նախագահն ասել է. «Սակայն այդ բանաձևերը չկատարվեցին, և այդ միտումն այսօր էլ շարունակվում է: Երբ միջազգային իրավունքը չի գործում, երբ ստորագրությունն այդքան էլ կարևոր չէ, միայն ուժն է խաղաղության երաշխիքը»։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս