Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Շուշայի քաղաքային հիվանդանոցի հիմքը դրվել է 2021 թվականի նոյեմբերի 7-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ։
Նախագահին տեղեկացրել են կատարվող աշխատանքների մասին։ Հաղորդվել է, որ շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հունվարին և ընդգրկում են մոտ 3,7 հա տարածք։ Հիվանդանոցի շենքը բաղկացած է 6 մասնաշենքից։ Շենքի նկուղը անհրաժեշտության դեպքում կօգտագործվի որպես զինվորական հոսպիտալ։