Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներն անցկացնելու են սահմանի տարբեր հատվածներում
 Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներն անցկացնելու են սահմանի տարբեր հատվածներում
12:11     21 07 2023    
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներն անցկացնելու են սահմանի տարբեր հատվածներում։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Ավելի վաղ, հուլիսի 12-ին Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի 4–րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են մի շարք կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Կողմերը որպես հերթական հանդիպման կազմակերպման վայր միմյանց առաջարկել էին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի տարբեր հատվածներ։ Արդյունքում փոխադարձ համաձայնությամբ որոշում է կայացվել հանդիպումը կազմակերպել պետական սահմանի Ղազախի շրջանի և Տավուշի մարզի հատվածում:

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել պետական սահմանի տարբեր հատվածներում», – ասել են գրասենյակից։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Երևան  


Լրահոս