ՌԴ ԱԳՆ-ն փորձել է արդարանալ Ադրբեջանի առաջ իր սխալի համար
ՌԴ ԱԳՆ-ն փորձել է արդարանալ Ադրբեջանի առաջ իր սխալի համար
10:43     18 07 2023    
Հուլիսի 17-ին հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի միջև։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Zinvor.info-ն ներկայացնում է այդ հաղորդագրությունն առանց կրճատումների.

«Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը: Ռուսական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը` «Լաչինի միջանցքի» ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար պայմանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ։

Ռուսաստանի ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ–ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հարգանքով է վերաբերվել և վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ հռչակագրին: Միաժամանակ դա չի չեղարկում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համալիր առաջխաղացման, օրակարգում դրված բոլոր հարցերի լուծման խնդիրը, ներառյալ «Լեռնային Ղարաբաղի» բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»:
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս