Ադրբեջանը կոչ է արել աշխարհին արձագանքել Հայաստանի ականային ահաբեկչությանը
 Ադրբեջանը կոչ է արել աշխարհին արձագանքել Հայաստանի ականային ահաբեկչությանը
11:30     14 07 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) կոչ է արել միջազգային հանրությանը աչք չփակել Հայաստանի՝ տարածքների ականապատման քաղաքականության վրա, որի արդյունքում Քելբաջարում մեղվապահ է վիրավորվել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նշված է արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում։

«Այսօր Հայաստանի կողմից տեղադրված հերթական ականի պայթյունի հետևանքով Քելբաջարում մեղվաբույծ է ծանր վիրավորվել: Այսպիսով, 2020 թվականի Հայրենական պատերազմի ավարտից առ այսօր ականի վրա պայթածների ընդհանուր թիվը հասել է 303 մարդու։

Ադրբեջանը կրկին կոչ է անում աչք չփակել Հայաստանից բխող ականների սպառնալիքի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս