Բայրամով. Մեղավորները պետք է պատժվեն
  Բայրամով.  Մեղավորները պետք է պատժվեն
17:51     13 07 2023    
30 տարվա ընթացքում ադրբեջանական դիվանագիտության առջև ծառացած հիմնական նպատակներից էր միջազգային կազմակերպությունների, համաշխարհային պետությունների, մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել մեր երկրի դեմ իրականացվող ագրեսիայի, օկուպացիայի, էթնիկ զտումների քաղաքականության վրա, կանխել միջազգային կազմակերպությունների օրակարգից դրա դուրսմղումը, ամրապնդել դրա իրավական հիմքը։ Այսօր կան պահանջներ ու իրողություններ։ Մենք պետք է լավ հասկանանք դրանք և մեր գործունեության մեջ առաջնորդվենք դրանցով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Աղդամ քաղաքում տեղի ունեցած «Աղդամի վերածնունդը» թեմայով միջոցառմանը հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը Ղարաբաղի վերածննդի ծրագրերում բարեկամ երկրներից ընկերությունների ներգրավման, աշխարհում կիրառվող ամենաժամանակակից և նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվություն ստանալու, դրանք համապատասխան կառույցներին փոխանցելու ուղղությամբ:

Պետք է շարունակել աշխատանքը ամենալուրջ խնդիրները միջազգային կազմակերպությունների օրակարգում պահելու համար՝ ինչպիսիք են ականային սպառնալիքը, մեղավորների բացահայտումը և այլն:

Կան մեղավորներ ավերածությունների համար, որոնք մենք տեսնում ենք այստեղ, ինչպես նաև կան բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեղավորներ։ Այս ուղղությամբ մեր սկսած աշխատանքը պետք է շարունակվի ամբողջ թափով։ Մեղավորները պետք է պատժվեն»,- հայտարարել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ԱԳՆ  


Լրահոս