Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում ասված է. «Մենք գոհ ենք Ադրբեջան-Մոնտենեգրո միջպետական հարաբերությունների զարգացման դինամիկայից։ Այսօր լավ հնարավորություններ կան մեր երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման համար, հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Հավատում եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքերը՝ մեր ավանդական բարեկամական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ»,- ընդգծված է նամակում։