Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ նախագծեր են ծրագրում ռազմաարդյունաբերական ոլորտում
 Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ նախագծեր են ծրագրում ռազմաարդյունաբերական ոլորտում
11:30     06 05 2025    
Մոտ ապագայում Բելառուսը համատեղ արտադրություն կհիմնի Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, որը Բաքու է ժամանել վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում։

«Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում և հայտնի է իր երկար պատմությամբ, ուստի մենք շարունակում ենք աշխատել պլանավորված և համակարգված ձևով», - նշել է Դ. Պանտուսը։

Պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահի խոսքով՝ կողմերը ներկայումս քննարկում են համատեղ նախագծեր՝ բելառուսական մշակումներով ռազմական նշանակության ապրանքների արտադրությունը կազմակերպելու համար, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում։ «Այս աշխատանքը շարունակվում է, և շատ մոտ ապագայում մենք կունենանք համատեղ արտադրանք, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերական կորպուսի հետ», - ընդգծել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելառուս  


Լրահոս