Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
«Այսօր մեր բյուջեն կազմում է ավելի քան 36 միլիարդ մանաթ, և, իհարկե, դա թույլ է տալիս իրականացնել երկրի հիմնական ներդրումային նախագծերը։ Նախ ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք պետք է նոր լիցք հաղորդենք ազատագրված տարածքներում լայնածավալ շինարարական աշխատանքներին և մեծացնենք մեր ռազմական հզորությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը։