Ալիևը շնորհավորել է Միրզիյոևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
  Ալիևը շնորհավորել է Միրզիյոևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
12:10     10 07 2023    
Հուլիսի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ։

Իլհամ Ալիևը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին Ուզբեկստանի արտահերթ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր գործունեության մեջ։ Ադրբեջանի առաջնորդը այս հաղթանակը գնահատել է որպես ժողովրդի աջակցությունը Ուզբեկստանում Շավքաթ Միրզիյոևի գլխավորությամբ վարվող քաղաքականությանը, վստահություն հայտնել, որ Շավքաթ Միրզիյոևի գլխավորությամբ Ուզբեկստանը կշարունակի համապարփակ զարգացման ուղին առաջիկա տարիներին։

Ուզբեկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ցուցաբերած ուշադրության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաջող զարգացումը, կարևորել փոխայցելությունները և շփումները պետությունների ղեկավարների և այլ մակարդակներում, գոհունակություն են հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների և ընդունված որոշումների իրականացման բարձր մակարդակից:

Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Միրզիյոև  


Լրահոս