Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, լրագրողներին տված հարցազրույցում ասել է՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նախարարը, մասնավորապես, ասել է. «Մենք պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, որ շուտով կավարտենք այս միջադեպի հետ կապված գործընթացը։ Այս հանցագործությունը կատարած անձը կենթարկվի պատասխանատվության և խստագույնս կպատժվի։ Մենք Ադրբեջանի անվտանգությունը համարում ենք ինչպես մեր, այնպես էլ տարածաշրջանային անվտանգություն»։
Իրանի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ եթե որևէ պատասխանատու կառույց կամ անձ բավարար չափով չեն ապահովում դիվանագիտական կորպուսի անվտանգությունը, և դա ապացուցվի, նրանք նույնպես կպատժվեն։