Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում՝ «Չմիավորման շարժում. միասնական և անսասան դիմակայել առաջացող մարտահրավերներին» թեմայով Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստում։
«Այս կապակցությամբ մենք միանում ենք ՄԱԿ-ի հայտարարությանը, որտեղ ափսոսանք է հայտնվում ոստիկանների կողմից գնդակահարության կապակցությամբ և կոչ է արվում Ֆրանսիային՝ «լրջորեն անդրադառնալ իրավապահ մարմիններում ռասիզմի և խտրականության խորը խնդիրներին», - ասել է պետության ղեկավարը։