Նախագահ. Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հանդիսանում է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակ
  Նախագահ.  Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հանդիսանում է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակ
12:52     05 07 2023    
Մեր նախագահության ընթացքում ադրբեջանական ժողովրդի համար ամենանշանակալից և հիշարժան պահը՝ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակն էր։ 2020 թվականին Ադրբեջանը մարտի դաշտում հաղթեց Հայաստանին՝ վերջ տալով երեսունամյա հայկական օկուպացիային։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստում։

Ընդգծելով, որ Հայաստանը, որպես օկուպանտ երկիր, ստիպված է եղել ստորագրել կապիտուլյացիայի մասին ակտը՝ պետության ղեկավարը նշել է. «Այսպիսով, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը և ինքն է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի չորս բանաձևերը։ Ադրբեջանի այս հաղթանակը հանդիսանում է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս