Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում՝ «Չմիավորման շարժում. միասնական և անսասան դիմակայել առաջացող մարտահրավերներին» թեմայով Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստում:
Ընդգծելով, որ Մալիից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի վերջին դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Աֆրիկայում Ֆրանսիայի նեոգաղութատիրության աղաղակող քաղաքականությունը դատապարտված է ձախողման՝ պետության ղեկավարը նշել է, որ, ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասում՝ աջակցելով հայկական անջատողականությանը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, արտաքին ռազմական ներկայությունը և օրիենտալիզմի գաղութային քաղաքականությունը։