Նախագահ. Չմիավորման շարժումում իր նախագահության ընթացքում Ադրբեջանը պաշտպանել է անդամ երկրների շահերը
  Նախագահ.  Չմիավորման շարժումում իր նախագահության ընթացքում Ադրբեջանը պաշտպանել է անդամ երկրների շահերը
12:14     05 07 2023    
Չմիավորման շարժումում իր նախագահության ընթացքում Ադրբեջանը վճռականորեն պաշտպանել է՝ արդարադատությունը և միջազգային իրավունքը, ինչպես նաև անդամ երկրների օրինական շահերը՝ Բանդունգի սկզբունքների համաձայն:

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում՝ «Չմիավորման շարժում. միասնական և անսասան դիմակայել առաջացող մարտահրավերներին» թեմայով Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստում։

Հիշեցնելով, որ Չմիավորման շարժման անդամ երկրների միաձայն որոշմամբ Ադրբեջանը ստանձնել է կազմակերպության 2019-2022 թվականների նախագահությունը, պետության ղեկավարը նշել է. «Երբ միջազգային հանրությունը հայտնվեց խառնաշփոթի մեջ՝ կապված COVID-19 համավարակի դեմ պայքարի հետ, հատկապես Չմիավորման շարժումը համախմբեց գլոբալ ջանքերը՝ հակազդելու այս աննախադեպ մարտահրավերին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս