Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում՝ «Չմիավորման շարժում. միասնական և անսասան դիմակայել առաջացող մարտահրավերներին» թեմայով Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստում:
Նշելով, որ դա լկտի և զզվելի է, պետության ղեկավարն ասել է. «Մենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից պահանջում ենք Ալժիրին հանձնել նրա հերոսների աճյունները»։
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ վայրերում Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության ակտերի համար։