Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Իլհամ Ալիևը նամակում շնորհավորել է Բայդենին ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
«Հարգելի պարոն նախագահ.
Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ ամերիկյան ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, փոխանցում եմ իմ լավագույն մաղթանքները։
Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բարեկամության և համագործակցության հիման վրա դինամիկ զարգացող հարաբերությունները՝ մի շարք ոլորտներում բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Համաշխարհային մարտահրավերների, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, անվտանգության հարցերում մեր ակտիվ և արդյունավետ համատեղ աշխատանքը, տնտեսական ոլորտում լայն սպեկտրի համագործակցությունը՝ մեր երկկողմ հարաբերությունները բնութագրող հիմնական գործոններն են։
Մենք գոհ ենք էներգետիկ ոլորտում մեր արդյունավետ համագործակցությունից։ Միացյալ Նահանգները բոլոր փուլերում ամուր և հետևողականորեն աջակցել է Ադրբեջանի էներգետիկ ռազմավարությանը։ Մենք հատկապես բարձր ենք գնահատում՝ մեր երկրների սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ապահովման գործում, ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը մեր կողմից իրականացվող լայնածավալ անդրազգային նախագծերում։
Այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա հիմնված խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացում։
Հարգելի պարոն նախագահ,
Այսօր, օգտագործելով մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժը, մենք վճռական ենք ավելի ընդլայնելու մեր կապերը Միացյալ Նահանգների հետ։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն շարունակել մեր համատեղ ջանքերը՝ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև գործընկերության զարգացման և ամրապնդման ճանապարհին, որը հիմնված է փոխադարձ վստահության և աջակցության վրա՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ գործերում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մշտական բարեկեցություն»,- ասված է շնորհավորանքում։
***
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Իլհամ Ալիևը նամակում շնորհավորել է Բայդենին ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։