Ադրբեջանի ԱԳՆ. Վաշինգտոնում պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի նախագծի լրացուցիչ կետերի շուրջ
  Ադրբեջանի ԱԳՆ.  Վաշինգտոնում պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի նախագծի լրացուցիչ կետերի շուրջ
12:09     30 06 2023    
2023 թվականի հունիսի 27-29-ը՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ են վարել՝ Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվել է, որ Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և նախագահի օգնական ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Տեղեկատվության համաձայն, խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ՝ նախարարների և նրանց պատվիրակությունների բանակցություններում հետագա առաջընթաց է արձանագրվել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համաձայնագրի նախագծի լրացուցիչ կետերի շուրջ և քայլ կատարվել համաձայնագրի նախագծի շուրջ փոխըմբռնման վերաբերյալ։ Միաժամանակ նշվել է՝ որոշ առանցքային հարցերի շուրջ լրացուցիչ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։

Երկու նախարարներն էլ երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ անցկացնելու համար»,- նշել են ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս