Մեկնարկել է՝ Հաղթանակի թանգարանի և Հայրենական պատերազմի հուշահամալիրի ստեղծման աշխատանքը
  Մեկնարկել է՝  Հաղթանակի թանգարանի և Հայրենական պատերազմի հուշահամալիրի ստեղծման աշխատանքը
19:20     08 01 2021    
Մեկնարկել է՝ Հայրենական պատերազմի հուշահամալիրի և Հաղթանակի թանգարանի ստեղծման և դրանց համար նյութերի հավաքման աշխատանքը, ուրբաթ ասել են մշակույթի նախարարությունում։

Կառույցում հայտնել են, որ Ադրբեջանի Նախարարների կաբինետ է ներկայացվել Միջոցառումների պլանի նախնական նախագիծը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված կարգադրությամբ՝ մշակույթի նախարարությանը, Բաքու քաղաքի Գործադիր իշխանության հետ միասին հանձնարարված է՝ նախապատրաստել Հայրենական պատերազմի հուշահամալիրի և Հաղթանակի թանգարանի վայրի և նախագծի նախապատրաստումը և երկամսյա ժամանակահատվածում դրանք ներկայացնել Նախարարների կաբինետին։ Այժմ մշակույթի նախարարությունում աշխատանք է անցկացվում այդ ուղղությամբ: Նախարարությունը աշխատանքը անցկացնում է նաև՝ Հայրենական պատերազմի հուշահամալիրի և Հաղթանակի թանգարանի պահապանման ու դրանց համար համապատասխան նյութերի հավաքագրման ուղղությամբ: Այսպես, կազմվել և Նախարարների կաբինետին է ներկայացվել նյութերի հավաքագրման միջոցառումների նախնական պլանը և այն պետական կառույցների ցանկը, որոնք պետք է ներգրավվեն ապագա աշխատանքային խմբի մեջ։ Ինչպես նաև օգնության և նյութերի հավաքագրման համար ուղերձներ են հղվել համապատասխան պետկառույցներ։ Պլանավորվում է, որ հավաքված նյութերը կներկայացվեն ժամանակակից չափանիշների մակարդակով և տարբեր կրեատիվ միջոցներով»,- նշել են մշակույթի նախարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայրենական-պատերազմ