Այս մասին հունիսի 23-ին ՊՆ Կոմանդոսի զորամասերից մեկին Մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, հայտնում է
Zinvor.info-ն։
Հիշեցնելով, որ օկուպացիայի ժամանակ հայերը հողին են հավասարեցրել ադրբեջանական քաղաքները, ավերել պատմական հուշարձանները, պղծել ու ոչնչացրել սրբավայրերը, պետության ղեկավարը նշել է. «Դա արեցին մեր ատելի հարևանները։ Միջազգային հանրությունը, եվրոպացի կոռումպացված պաշտոնյաներն ու պատգամավորները, որոնք այսօր ամեն օր այցելում են Հայաստան աչք են փակում այս ամենի վրա։ Ի՞նչն է ստիպում նրանց կատարել այս անարդարությունը։ Երկակի չափանիշներ և կաշառք: Սրան այլ բացատրություն չի կարող լինել»: