Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, նա հայտարարել է, որ առաջին անգամ է, որ երկու ժողովուրդներն էլ շատ մոտ են խաղաղությանը՝ նշելով, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք դեմ չի եղել բանակցություններին։
«Բայց ԵԽԽՎ-ում փորձում են ամեն ինչ այլ կերպ ներկայացնել։ Ադրբեջանի դեմ բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցվում: Ես դիմում եմ ԵԽԽՎ-ում գտնվող խորհրդարանականներին. Դուք երբևէ տեսե՞լ եք Ղարաբաղում սովի մատնված երեխա։ Ե՞րբ եք նկատել, որ Կարմիր Խաչը չի կարող մուտք գործել տարածաշրջան։ Դուք չեք կարողանա տեսնել դա: Սա հայ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի կողմից իրականացվող քարոզչություն է»,- ասել է Սամեդ Սեիդովը։
Սամեդ Սեյիդովն ասել է, որ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, միջազգային կառույցներին առջև խնդրանքներ հնչեցնելով՝ Հայաստանը խուսափում է բանակցություններից։ Նրա խոսքով՝ հայերը խոսում են խաղաղության մասին, բայց չեն ցանկանում հասնել դրան։
Նա հիշեցրել է նաև, որ զեկուցող Փոլ Գավան գտնվել է Ադրբեջանում, լավ տեղեկացված է պատերազմի ժամանակ Գյանջայում, Բարդայում խաղաղ բնակչության հետ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ս.Սեիդովը նշել է, որ, ցավոք, զեկուցողը դա չի արտացոլել բանաձևի նախագծում։ Նա ասել է, որ ադրբեջանական ժողովուրդը միշտ եղել է խաղաղության կողմնակից։