Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
19:01     22 06 2023    
Մենք կտրականապես հերքում ենք հունիսի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհեթեթ պնդումները, թե իբր Ադրբեջանը «ապօրինաբար փակել է» Լաչինի ճանապարհը՝ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ադրբեջանը հաստատակամ է հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու հարցում, այս և այլ հարցերի քննարկման նպատակով հայ բնակիչներին ուղղված հրավերը դեռ ուժի մեջ է»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս