Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին և ժողովրդին այդ երկրի պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բոլոր ռուսաստանցիներին պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
Ադրբեջանին և Ռուսաստանին կապում են մեր ժողովուրդների միջև բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթները։ Այսօր այս ամուր հիմքի վրա հաջողությամբ զարգանում են մեր միջպետական կապերը, սերտ ու վստահելի գործընկերային հարաբերությունները՝ օրեցօր ընդգրկելով նորանոր ոլորտներ։
Կուզենայի մեծ գոհունակությամբ նշել Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, որը ակներևաբար արտացոլելով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգին և բնույթը՝ որոշում է առաջիկա տարիների բազմակողմ համագործակցության ուղիները։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ակտիվորեն նպաստել մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը` հանուն մեր ժողովուրդների և երկրների բարգավաճման։
Այս տոնական օրը Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»,- ասված է նամակում։