Էրդողանն ու Ալիևը կքննարկեն երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցը
|
|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրքական պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցերը կկատարի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) և Ադրբեջան։
|
Ինչպես TRT Haber-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունում, Էրդողանը հունիսի 12-13-ը այցեր կկատարի ՀԿԹՀ և Ադրբեջան:
ՀԿԹՀ կատարած այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը մտքեր կփոխանակի երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղություններով զարգացման շուրջ։ Բացի այդ, կքննարկվեն իրավիճակը Կիպրոսում, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Էրդողանը վաղը կայցելի Ադրբեջան: Երկրների ղեկավարները կքննարկեն Անկարայի և Բաքվի միջև համագործակցության հետագա ամրապնդման հարցը։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության մեջ ձեռք բերված առաջընթացը, ուղերձներ կտրվեն կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
Հեշթեգներ.
Էրդողան
Ալիև