Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
 Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
11:26     01 06 2023    
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Խալաֆ Խալաֆովը չորեքշաբթի խորհրդակցությունների ժամանակ քննարկել են երկրների միջև համագործակցության վիճակն ու հեռանկարները։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակը և հեռանկարները, ներառյալ ընթացիկ օրակարգի ամենահրատապ հարցերը, դիտարկվել են բովանդակային և դաշինքի ոգով», - ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում «կատարվել է ժամացույցների մանրամասն ստուգում» որոշ տարածաշրջանային ու միջազգային թեմաներով։ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների [Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի] շփումների լույսի ներքո՝ ընդգծվել է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»,- ընդգծել են նախարարությունից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս