Իլհամ Ալիևը նշել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար նախադրյալների առկայությունը
 Իլհամ Ալիևը նշել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար նախադրյալների առկայությունը
10:34     26 05 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նախադրյալներ կան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանի համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում է արդեն 30 տարի»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Առկա են լուրջ նախադրյալներ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա», - ասել է Ադրբեջանի առաջնորդը։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ հինգշաբթի օրը Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս