Արարատ Միրզոյան. Ադրբեջանի հետ բանակցություններում զգուշավոր լավատեսություն կա
 Արարատ Միրզոյան.  Ադրբեջանի հետ բանակցություններում զգուշավոր լավատեսություն կա
10:17     25 05 2023    
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չորեքշաբթի խորհրդարանում հայտարարել է, որ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում բանակցություններից հետո՝ զգուշավոր լավատեսորեն է տրամադրված խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

«Բոլոր հանդիպումների ընթացքում կայացել են մանրակրկիտ բանակցություններ՝ ուղղված փոխըմբռնմանը, ինչը լավատեսության տեղիք է տալիս»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ բանակցությունների ընթացքում հարցերը բաժանվում են երկու կատեգորիայի՝ հիմնարար և կենսական, փոխլրացնող կամ հարակից։ Նրա խոսքով, Երևանն ու Բաքուն փոխըմբռնում ունեն երկրորդ խմբի մի շարք հարցերի շուրջ, սակայն կենսական հարցերում կան տարաձայնություններ։

«Մեծ հաշվով ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Ենթադրում ենք, որ կշարունակենք բանակցությունները այնքան ժամանակ, քանի դեռ չենք պայմանավորվել»,- ասել է Միրզոյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզոյան   Հայաստան  


Լրահոս