Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
ԱԳՆ-ից
Zinvor.info-յին հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ ԽՎ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հեռանկարները, Խորհրդարանական վեհաժողովի հնարավոր ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Ընդգծվել է «Ազգային խորհրդարանների դերը անվտանգության և կայունության խրախուսման գործում կանաչ տնտեսության, տրանսպորտի համակարգման և կայուն զարգացման միջոցով» միջազգային համաժողովի Բաքվում անցկացման կարևորությունը, որը կնպաստի համագործակցության խորացմանը և միջխորհրդարանական երկխոսության զարգացմանը։
Ջեյհուն Բայրամովը զրուցակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական և շինարարական լայնածավալ նախագծերի մասին: