Անցյալ տարի Ադրբեջանում 459 զինծառայողի բնակարան է տրամադրվել
 Անցյալ տարի Ադրբեջանում 459 զինծառայողի բնակարան է տրամադրվել
13:01     24 05 2023    
Անցյալ տարի Ադրբեջանում 459 զինծառայողի կապիտալ վերանորոգված բնակարան է տրամադրվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դա արտացոլվել է «2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» օրենքի նախագծում։

Նախագծում նշվում է, որ 35 մլն մանաթ է հատկացվել՝ 20 օրացուցային և ավելի տարիներ անբասիր ծառայած ԱՀ զինված ուժերի զինծառայողներին բնակարանով ապահովելու համար։

Այդ միջոցների հաշվին զինծառայողներին է հանձնվել 459 կապիտալ վերանորոգված բնակարան, որից 453-ը՝ Բաքվում, 6-ը՝ Սումգայիթում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բնակարան  


Լրահոս