Նշանակվել է մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետի նոր տեղակալ
 Նշանակվել է մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետի նոր տեղակալ
17:26     22 05 2023    
Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2023 թվականի մայիսի 20-ի հրամանագրով Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Զաուր Գասըմ օղլու Աբդուլլաևն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նախագահի մեկ այլ հրամանագրով Ազեր Այդըն օղլու Մամեդովը նշանակվել է Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնում։

Մամեդովը երկար ժամանակ ծառայել է ներքին գործերի մարմիններում տարբեր բարձր պաշտոններում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս