Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել նախագահ Իլհամ Ալիևին
 Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել նախագահ Իլհամ Ալիևին
09:02     17 05 2023    
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-ն հայտնում է, որ նամակում ասվում է.

«Հարգելի Իլհամ Հեյդարի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։

Ձեր հայրը համաշխարհային պատմության մեջ է մտել որպես ականավոր քաղաքական գործիչ, ժամանակակից ադրբեջանական պետականության խորհրդանիշ։ Լինելով իր ժողովրդի արժանի զավակը, նա դրել է նոր Ադրբեջանի՝ հզոր, բարեկեցիկ Հանրապետության զարգացման ներկայիս վեկտորի հիմքը, որը միջազգային ասպարեզում անկախ և պրագմատիկ քաղաքականություն է վարում։

Ռուսաստանը բարձր է գնահատում Հեյդար Ալիևի անձնական մեծ ներդրումը մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացման գործում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարի, քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ, իսկ ողջ ադրբեջանական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մեդվեդև  


Լրահոս