Բորել. ԵՄ-ն շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը
  Բորել.  ԵՄ-ն շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը
12:09     16 05 2023    
Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում՝ կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում։

Այս մասին Twitter-ում գրել է՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը, փոխանցում է Zinvor.info-ն։

«Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ անցկացվել է մտքերի արդյունավետ փոխանակում։ Ես ողջունել եմ՝ Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումների վերսկսումը։ Մենք քննարկել ենք դրանց արդյունքներն ու հետագա անելիքները, ինչպես նաև մտքեր փոխանակել՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ։ ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բորել   ԵՄ  


Լրահոս